Մամուլ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ունի քաղաքապետի չորս թեկնածու

«168 ժամ»-ը գրում է․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում քննարկվել է Երևանի քաղաքապետի հարցը, և կա մի քանի թեկնածու։ Այս մասին մեր թղթակից հետ զրույցում ասել է կուսակցության անդամ, պատգամավոր Ալեն Սիմոնյանը։

«Թեկնածուներ կան, որոնցից մեկին կընտրի կուսակցության վարչությունը, և ընտրություններից հետո կհայտարարվի՝ ով է թեկնածու»,- նշեց է նա:

Ճշտող հարցին՝ ձեր և Հայկ Մարությանի անունները նո՞ւյնպես այդ թեկնածուների շարքում են, Ա. Սիմոնյանը պատասխանել է. «Այո, կան»։

Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվում էր նաև առաջին փոխվարչապետ, ՔՊ անդամ Արարատ Միրզոյանի անունը։ Ա. Սիմոնյանը, սակայն, նշել է, որ նրա անունը թեկնածուների ցանկում չկա։ Նա տեղեկացրել է, որ այժմ կա 4 թեկնածու, բայց դա դեռ վերջնական չէ:

Հարցին, թե ՔՊ-ն առանձի՞ն է մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին, թե՞ «Ելք» դաշինքով, նա պատասխանել է. «Դրա հետ կապված որոշում չկա, մենք որոշում ենք մեր թեկնածուին, ու եթե մենք «Ելքով» կգնանք, ապա կառաջարկենք մեր թեկնածուին ու կքննարկենք գործընկերների հետ։ Նրանք իրենց թեկնածուին կբերեն ու միասնական թեկնածու կընտրենք։ Եթե առանձին կգնանք, ապա այն թեկնածուն, որը կհաղթի, կլինի նաև մեր առաջին համարը»,-գրում է թերթը:

Ավելի մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվել նյութով