Ժամանց

Փորձեք ստանալ այն, ինչ սիրում եք, այլապես ստիպված կլինեք սիրել այն, ինչ ստացել եք․ Բերնարդ Շոու

Փորձեք ստանալ այն, ինչ սիրում եք, այլապես ստիպված կլինեք սիրել այն, ինչ ստացել եք․ Բերնարդ Շոու

Շոուն, որ ժամանակակից «գաղափարների դրամայի» ստեղծողներից է, մտցրել է բանավեճ-պիեսի տեսակը, որտեղ կարծիքների, թշնամական գաղափարախոսությունների բախումն առաջադրում է հասարակական ու անձնական բարոյականության սուր խնդիրներ։

Բեռնարդ Շոուն միակ մարդն է, որ արժանացել է և Նոբելյան մրցանակի և Օսկար կինոմրցանակի։

Bavnews.am-ը ձեզ է ներկայացնում Բերնարդ Շոուի լավագույն ցիտատներից մի քանիսը։

1. Կյանքը բաղկացած է պորտաբույծներից, որոնք ցանկանում են փող ունենալ, բայց չեն ցանկանում աշխատել և հիմարներից, որոնք պատրաստ են աշխատել առանց հարստանալու:

2. Նա, ով կարողանում է՝ անում է, իսկ ով չի կարողանում՝ սովորեցնում է ուրիշներին:

3. Ծերանալը ձանձրալի է, սակայն դա երկար ապրելու միակ միջոցն է:

4. Մարդիկ, ովքեր օժտված չեն իրականության օբյեկտիվ ընկալմամբ՝ հաճախ այն անվանում են ցինիզմ:

5. Գողը նա չէ, ով գողանում է, այլ նա ով բռնվում է:

6. Փորձեք ստանալ այն, ինչ սիրում եք, այլապես ստիպված կլինեք սիրել այն, ինչ ստացել եք:

7. Իդեալական ամուսինը՝ տղամարդն է, ով համարում է, որ իր կինը իդեալական է:

8. Մենք իրավունք չունենք սպառել երջանկությունը՝ չարտադրելով այն:

9. Եթե դուք ունեք խնձոր և ես ունեմ խնձոր և եթե մենք փոխանակվում ենք այդ խնձորներով, ապա և Ձեզ մոտ և ինձ մոտ մնում է մեկական խնձոր: Իսկ եթե դուք ունեք իդեա և ես ունեմ իդեա և մենք փոխանակվում ենք իդեաներով, ապա յուրաքանչյուրիս մոտ կլինի երկուական իդեա:

10. Հեղափոխությունները երբեք չեն թեթևացրել բռապետական բեռը՝ դրանք միայն այդ բեռը մի ուսից տեղափոխել են մեկ այլ ուսին:

11. Բնությունը տանել չի կարողանում դատարկություն՝ այնտեղ, որտեղ մարդիկ չգիտեն ճշմարտությունը, լրացնում են ենթադրություններով:

12. Հարուստ մարդիկ, որոնք չունեն համոզմունքներ՝ ժամանակակից հասարակության մեջ ավելի վտանգավոր են, քան աղքատ կանայք, որոնց մոտ բացակայում է բարոյականությունը:

13. Խելամիտ մարդը հարմարվում է աշխարհին, անմիտը փորձում է աշխարհը հարմարեցնել իրեն: Այդ պատճառով առաջընթացը միշտ կախված է անմիտներից:

14. Համբավը՝ դիմակ է, որը մարդ ստիպված է կրել ինչպես տաբատը կամ պիջակը:

15. Այժմ, երբ մենք սովորել ենք թռչել երկնքով, ինչպես թռչունները, լողալ ջրում, ինչպես ձուկը, մեզ պակասում է միայն մեկ բան՝ սովորել ապրել Երկրի վրա ինչպես մարդիկ:

Կիսվել նյութով