Խոհանոց

Փափուկ և համեղ պրյանիկներ, որը կարող եք պատրաստել 15 րոպեում

Փափուկ և համեղ պրյանիկներ, որը կարող եք պատրաստել 15 րոպեում

Եթե ձեր սառնարանում արդեն թթվում է կաթը, կամ փչանում են բոլոր կաթնամթերքները, ապա օգտագործեք դրանք այն փոքր պրյանիկները պատրաստելու համար։

Բաղադրատոմսը շատ պարզ է։

Ձեզ անհրաժեշտ ենք հետևյալ բաղադրիչները

350 մլ․ կեֆիր

1 բաժակ շաքարավազ

1 ձու

1 դեղնուց

3 ճաշի գդալ բուսական յուղ

1 ճաշի գդալ բնական մեղր

1 թեյի գդալ սոդա

4 բաժակ ալյուր։ Հնարավոր է ավելի շատ պետք լինի։

Պատրաստման եղանակը

2 դեղնուցը և 1 սպիտակուցը հարում ենք շաքարի հետ։ Ավելացնում ենք այդ ամենի մեջ մեղր, կեֆիր, բուսական յուղ։ Նորից հարում ենք։ Ավելացնում ենք ալյուր և սոդա։ Գրտնակում ենք խմորը 1 սմ հաստությամբ։

Բաժակով պատրաստում ենք պրյանիկները։ Թխում ենք դրանք ջեռոցում մոտ 30 րոպե՝ 180 աստիճանի տակ։

Բարի ախորժակ։

Կիսվել նյութով