Մամուլ

Փաշինյանն ազատվում է Վանեցյանի մտերիմներից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ աշխատանքից անսպասելիորեն ազատվել են Արարատյան մաքսատուն-վարչության պետ Զավեն Հակոբյանը եւ Արեւմտյան մաքսատուն-վարչության պետի տեղակալ Արմեն Պողոսյանը։

Այս պաշտոնյաները նշանավոր են ոչ միայն նրանով, որ առանցքային պաշտոններ էին զբաղեցնում մաքսային համակարգում, այլեւ նրանով, որ երկուսն էլ որոշակի առնչություններ ունեն ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հետ։

Զավեն Հակոբյանը նրա սանիկն է՝ մտերիմ ընկերը, իսկ Արմեն Պողոսյանը Արսեն Պողոսյանի՝ «Զվարթնոց» օդանավակայանի ԱԱԾ պատասխանատուի եղբայրն է եւ Վանեցյանի օգնականի ազգականը։ ՊԵԿ պաշտոնյաների ազատման հետ, սակայն, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը գրեթե առնչություն չունի․ նրանք ազատվել են Նիկոլ Փաշինյանի հրահանգով։ Թե ինչով են պայմանավորված այս ազատումները, կփորձենք ճշտել առաջիկայում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվել նյութով