Քաղաքականություն

«Փաշինյանից հեռացել է նույնիսկ նրա կախարդական փայտիկը». Էդուարդ Շարմազանով

«Փաշինյանից հեռացել է նույնիսկ նրա կախարդական փայտիկը». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հիշեցնելով, որ երկու օրից կլրանա Նիկոլ Փաշինյանի ՀՀ վարչապետ ընտրվելու 10 ամիսը։

Գրառումը հետևյալն է․

«Երկու օրից լրանում է Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելու 10 ամիսը: Փորձենք փաստերով համադրել՝ ինչ է խոստացել և ինչ է իրականացրել այս 10 ամսում:

10 ամիս առաջ իր ելույթներում Նիկոլը խոստանում էր թռիչքային զարգացում, աղքատության կտրուկ նվազում, աշխատատեղերի ստեղծում, արդարադատության իրականացում, արտաքին հպարտ քաղաքականություն, քաղաքական վենդետայի բացառում և այդպես շարունակ:
Այդ ամենին էլ հասնելու էր կախարդական փայտիկով:

10 ամիս անց արձանագրում ենք… Ոչ միայն թռիչքային զարգացում չկա, այլ տնտեսությունը գահավիժում է: Մարդկանց աշխատավարձերը ոչ միայն չեն բարձրանում, այլ հազավոր քաղաքացիներ զրկվել են աշխատանքից:

Մեծ-մեծ խոսում ու ներդրումային բում էր խոստանում Փաշինյանը: Ու՞ր են էդ խոստացված ներդրումներդ: Էլի չկա: Կարմիր գծերի և տեսախցիկների մասին արդեն մոռացել է: Եվ սա Փաշինյանի չիրականացրած խոստումների շարքի ընդամենը մի փոքր հատվածն է:

Փոխարենը, կտրուկ ավելացել են Փաշինյանի աննպատակ և անարդյունավետ վոյաժներն ու նրա ռեժիմի կողմից բեմադրված անհաջող տեսարանները: Տեսարաններով ժողովրդին չեն կերակրում: Իսկ խոստացած հացը տալ Փաշինյանն անկարող է: Փաշինյանից հեռացել է նույնիսկ նրա կախարդական փայտիկը: Կառավարությունում տիրում է անգործություն, իսկ Ազգային ժողովում դեռ չեն գիտակցում, որ կառավարության կցորդները չեն:

Հ.Գ. Պահանջում եմ ներկայացնել Հայաստանում գործող օտարերկրյա գործակալների ցանկը»։

Կախարդական փայտիկը վերջնականապես լքել է ՓաշինյանինԵրկու օրից լրանում է Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելու 10 ամիսը:…

Gepostet von Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov am Mittwoch, 6. März 2019
Կիսվել նյութով