Մամուլ

Փաշինյանը Վանեցյանի մորն ազատել է պաշտոնից

Փաշինյանը Վանեցյանի մորն ազատել է պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի մորը` Մարգարիտ Ազարյանին։

Փաշինյանի այս որոշման մասին նշված է վարչապետի պաշտոնական կայքում։

Մարգարիտ Ազարյանը այդ պաշտոնին նշանակվել էր անցած տարի հունիսի 27-ին։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Մարգարիտ Ազարյանին ազատել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից»,– նշված է փաստաթղթում:

Փաշինյանը որոշումը ստորագրել է երեկ` ապրիլի 2-ին։

Կիսվել նյութով