Մամուլ

Փաշինյանը մարտի 1-ին քաղաքացիական հզոր երթ է անելու

Մարտի 1-ին, ժամը 18.30-ին երթով Ազատության հրապարակից երթով քայլելու են դեպի Մյասնիկյանի հուշարձան: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյան

«Լրանում է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների 11 տարին։ Քննարկումների արդյունքում որոշեցինք, որ այդ օրը նշանավորել քաղաքացիական հզոր երթով՝ Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի արձան: Այս երթը նվիրված է լինելու ՀՀ քաղաքացու հաղթանակին: Այս երթը ուղղված է լինելու ընդդեմ բռնության, ընդդեմ ընտրակեղծիքների, ընդդեմ կոռուպցիայի, ընդդեմ ապօրինությունների»,–ասաց վարչապետը:

Մարտի 1-ին, ժամը 18.30-ին՝ երթ ենք անում Ազատության հրապարակից՝ Մյասնիկյանի հուշարձան: Այդ օրը նաեւ ուղերձով կդիմեմ ժողովրդին:

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Mittwoch, 20. Februar 2019
Կիսվել նյութով