Աշխարհ

Տրանսգենդեր մոդելը ցանկանում է Victoria’s Secret-ի «հրեշտակ» դառնալ (լուսանկարներ)

Տրանսգենդեր մոդելը ցանկանում է Victoria’s Secret-ի «հրեշտակ» դառնալ։ Նյույորքցի մոդել և պարուհի Լեյնա Բլումը ի ծնե տղա է եղել, սակայն գիտակից տարիքում սկսել է անհարմարություն զգալ իր մարմնի պատճառով և ի վերջո որոշում է կայացրել սեռափոխության վիրահատություն կազմակերպել: Այդ մասին հայտնում է life.ru-ն:

Բլումը մոդել է դարձել և հայտնվել է CNDY Magazine ամսագրի շապիկին, ինչից հետո հայտնվել է նաև Vogue India ամսագրում:

Այս հաջողություններից հետո Բլումը որոշել է դառնալ Victoria’s Secret-ի «հրեշտակներից» մեկը: Նա մտադիր է պատմության մեջ մնալ որպես  առաջին տրանսգենդեր մոդել, ով ներկայացնում է Victoria’s Secret-ը:

Տրանսգենդեր մոդելը
Տրանսգենդեր
Տրանսգենդեր մոդելը
Կիսվել նյութով