Մամուլ

Տրանսգենդեր Լիլիթը բաց նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին

Տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը բաց նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նամակը ներկայացնում ենք ստորև։

«Հարգելի Նիկոլ Փաշինյան Ազգային Ժողովի ելույթից ամիջապես հետո ես ստացել եմ բազմաթիվ սպանության սպառնալիքներ,ատելության կոչեր իմ և Իրավունքի Կողմ Իրավապաշտպան ՀԿ-ի աշխատակիցների նկատմամբ, սոցիալական ցանցերով, տարածվել է իմ բնակության հասցեն:

Մասնավորապես ՍԱՍ սուպերմարկետի առաքիչը իմ հասցեն հանրայնացրել է և տարածել սոցիալական ցանցերում, Արծիվներ Մահապարտ 30 ջոկատը ֆեյսբուք սոցիալական ցանցում տեսաուղերձ է հրապարակել այն մասնի, որ որտեղ որ բռնեն ինձ կամ ԼԳԲՏԻՔ անձանց սատկացնելու են:

Ազգային Ժողովի պատգամավոր Վարդան Ղուկասյանը բացահայտ կերպով հայտնել է, որ հրապարակավ պետք է այրել ԼԳԲՏԻՔ անձանց, Սոցիալական ցանցի օգտատեր Հարություն Մկրտչյանը տեսաուղերձ է հղել և մասնավորապես ասելով որ առաջին իսկ հնարավորության դեպքում պարտավորվում է Երևանի փողոցներում, ՀՀ փողոցներում տեսնելուց, քարոզչություն իրականացնելուց, անգամ լսելուց, ԼԳԲՏԻՔ անձանց սատկացնելու է:

Ես ոստիկանություն եմ ներկայացրել դեպքերը, սակայն այսօր ստացել եմ պատասխանները, այն մասին, որ մեժվել են հանցակազմի բացակայության և ոչ բավարար ապացույցների հիմքով։

Ես իմ մտահոգությունն եմ հայտնում, այն մասին, որ իմ կյանքը ԼԳԲՏԻՔ անձանց և ողջ աշխատակազմի կյանքը վտանգված է, քանի որ հանցագործները դրսում են գտնվում ազատության մեջ:

Հետևյալ սպառնալիքները մեզ պահում են շարունակական վախի մթնոլորտում և ինքնին հանդիսանում են հոգեբանական բռնություն։

Խնդրում եմ քայլեր ձեռնարկել պատասխանատվության կանչվեն այս անձիք, որոնց կողմից հնչեցված սպառնալիքները ես համարում եմ իրական և վտանգավոր, որը կարող է անդառնալի հետքեր թողնի իմ և աշխատակազմի ինչպես նաև ԼԳԲՏԻՔ անձանց կյանքում»:

Կիսվել էջում