Մամուլ

Տուժել են ՀՀ 9 քաղաքացիներ Թբիլիսիում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 20-ին, ժամը 05:14-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 02:58-ին Թբիլիսի քաղաքի Պռավայա Նաբերեժնայա փողոցում՝ «Ելյավա» շուկայի մոտակայքում, բախվել են «Mercedes Minivan» մակնիշի եւ «Mercedes CLK» մակնիշի (վարորդը՝ 46-ամյա Օլեգ Օմարով, Վրաստանի Հանրապետության քաղաքացի) ավտոմեքենաները:

«Mersedes CLK» մակնիշի վարորդը, 7-ամյա Մանե Խաչատրյանը, 37-ամյա Արամ Խաչատրյանը, 32-ամյա Արփինե Մամյանը, 29-ամյա Մարիա Հանյանը, 23-ամյա Անդրանիկ Գինոսյանը եւ եւս 3 ՀՀ քաղաքացիներ հոսպիտալացվել են Թբիլիսի քաղաքի «Ռեսպուբլիկանսկոյե», «Խուդուշարի», «Թբիլիսկոյե», «Ցենտրալնոյե» եւ «Խիրուրգիչեսկոյե Նացիոնալնոյե» ԲԿ-ներ:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում Արտաքին գործերի նախարարության, Տրանսպորտի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության եւ Առողջապահության նախարարության ներկայացուցիչներին:

Ժամը 08:17-ին կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահի հետ, ով հաղորդել է, որ Արփինե Մամյանը գտնվում է «Ռեսպուբլիկանսկոյե» ԲԿ-ում, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: Արամ Խաչատրյանը եւ 32-ամյա Անի Ավանեսյանը գտնվում են «Խիրուրգիչեսկոյե Նացիոնալնոյե» ԲԿ-ում: Արամ Խաչատրյանի վիճակը գնահատվել է ծանր, իսկ Անի Ավանեսյանինը՝ բավարար:

Ժամը 09:20-ին կրկին կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահի հետ, ով հաղորդեց, որ Մանե Խաչատրյանը (ծնված  2011 թ.) գտնվում է Իյաշվիլի մանկական ԲԿ-ում, Մարիա Տանյան (ծնված 1989 թ.)՝ Ժելեզնադորոժնայա ԲԿ-ում՝ անգիտակից վիճակում, Անդրանիկ Գինոսյանը (ծնված 1995 թ.)՝ Էվեքս ԲԿ-ում՝ ծանր, բայց գիտակից վիճակում: Լիլիթ Շալվարյանը (20 տ, ստացել է կոտրվածք) և  Անժելա Շալվարյանը  (48 տ) գտնվում են Միխայելովսկայա ԲԿ-ում:

Կիսվել նյութով