Մամուլ

Տոթ եղանակին «Գումի» շուկայի մոտակա աղբամանը ծանրաբեռնված է կենդանիների մնացորդներով (ֆոտո)

Երևանի կենտրոնում՝ տոթ եղանակին «Գումի» շուկայի հարևանությամբ, աղբամանը ծանրաբեռնված է կենցաղային աղբով ու անասունների մնացորդների թափոններով՝ ոսկորներ, կմախքներ, գանգեր:

Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը մեկնաբանեց իրավիճակը այսպես․

«Այնտեղ մենք տեսնում ենք բացարձակապես անընդունելի մի պատկեր, և ակնհայտ է, որ մսավաճառները աղբ են թափում այն հատվածում, որտեղ իրավունք չունեն՝ ստեղծելով վտանգավոր վիճակ:

Աղբահանություն իրականացնող «Սանիթեկ» ընկերությունը կամ մեր համայնքային սեփականություն հանդիսացող մեքենաները կմաքրեն այդ տարածքը, եթե դեռ չեն մաքրել: Կարծում եմ արդեն մաքրել են:

Բացի դրանից, քաղաքապետը տեղեկանալով խնդրի մասին, հանձնարարեց վարչական շրջանի ղեկավարին՝ համագործակցելով համապատասխան գերատեսչությունների հետ, հետագայում բացառել նման տեսարանները»,- ասաց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

Տոթ եղանակին «Գումի» շուկայի
Տոթ եղանակին «Գումի» շուկայի
Կիսվել նյութով