Աշխարհ

Տղան բերել ու ծերանոցում էր թողել մորը. մահվան վայրկյաններին նրա ասած խոսքերը մարդու մարմին են փշաքաղեցնում

Տղան բերել ու ծերանոցում էր թողել մորը. մահվան վայրկյաններին նրա ասած խոսքերը մարդու մարմին են փշաքաղեցնում: Հոր մահից հետո տղան որոշեց մորը տանել ծերանոց: Նա հազվադեպ էր այցելում մորը և հանկարծ մի օր նրան զանգեցին ու ասացին.

– Ձեր մայրը շատ ծանր վիճակում է: Խնդրում ենք, արագ եկեք նրա մոտ:

Երբ տղան մտավ սենյակ, մայրը մահամերձ պառկած էր անկողնում:

– Մայրիկ, ի՞նչ կարող եմ անել քեզ համար:

– Սենյակում օդորակիչներ դիր, որովհետև ամռանը այստեղ անտանելի շոգ է: Նաև սառնարան բեր, քանի որ ես շատ անգամ եմ սովել այն բանի պատճառով, որ տեղ չեմ ունեցել ուտելիքս պահելու համար:

Տղան զարմացած հարցրեց.

– Մայրիկ, բայց դու առաջ չէիր դժգոհում ոչնչից: Իսկ հիմա, երբ քեզ մնացել է շատ քիչ ապրելու, դու որոշել ես այս ամենը ասել ինձ: Ինչու՞:

– Ամեն բան կարգին է, տղա՛ս: Ես կարողացել եմ ընտելանալ շոգին, սովին ու ցավին, բայց երբ քո երեխաները ուղարկեն քեզ այստեղ, վախենամ, քեզ համար շատ դժվար կլինի, ՏՂԱՍ…

Կիսվել նյութով