Ժամանց

Ով է Գալուստ Սահակյանի կինը, ով նաև հայտնի պատգամավորի քույր է (ֆոտո)

Ով է Գալուստ Սահակյանի կինը, ով նաև հայտնի պատգամավորի քույր է։

Ներկայացնում ենք Ազգային ժողովի և  Հանրապետական կուսակցության նախագահ՝ Գալուստ Սահակյանի ընտանիքը։

Գալուստ Սահակյանն ամուսնացած է և ունի երկու որդի, հինգ թոռնիկ։

Նրա կինը Ժաննա Աղաբաբյանն է։ Վերջինս Հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի քույրն է։

galust sahakyan4

Գալուստ Սահակյանն ու իր կինը համադասարանցիներ էին.

«Նրանց դպրոցական սերն էր: Հայրս քրոջս Գալուստին չէր տալիս: Գրիգորիչը շատ աշխույժ տղերքից էր` բլատնոյ: Գրիգոր ձյաձյան 2 անգամ եկավ քրոջս ձեռքը խնդրելու, չտվեցին, հետո քույրերը եկան, որ բարձրակարգ մանկավարժներ են: Վերջում էլի Գրիգոր ձյաձյան եկավ եվ հայրիկիս հարցրեց, որ եթե տան մեծն իր համաձայնությունը տա, ինքը կհամաձայնի՞, ինչին հայրս ասաց՝ այո: Եվ երբ տատիկիցս հարցրեցին, տատս ասաց, թե «Գալուստից բացի, թոռանս ուրիշի չեմ տա»»,- պատմում է Աշոտ Աղաբաբյանը:

Ըստ հայտարարագրած միջոցների` Ժաննա Աղաբաբյանն ավելի շատ գումար ունի, քան իր ամուսինը։

«Իմ ընտանիքը անընդհատ աշխատել է եւ աշխատելու է: Չարախոսները թող հասկանան, որ կարելի է եւ ընտանիքի դիրքերը ապահովել հալալ քրտինքով: Այնպես որ, Հայաստանը էն մութ երկիրը չի, որ Գալուստ Սահակյանը որոշակիորեն դիրքեր ունի, եւ դա նշանակում է պիտի օգտվի իր հնարավորություններից եւ թալանով զբաղվի:

Ամեն ինչն էլ մանրամասն կարող են նայել, պեղել: Այնպես որ, նման խնդիր չկա: Առավել եւս, եթե մեծ հնարավորություններ ունենամ, նորից հալալ, արդար աշխատանքով ավելի շատ փող կունենամ եւ ավելի շատ մարդկանց կօգնեմ»,- իր ընտանիքի ֆինանսական միջոցների մասին ասում է ԱԺ նախագահ։

Գալուստ Սահակյանի որդիները Տիգրան եւ Արման Սահակյաններն են։

Տիգրան Սահակյանը տարբեր ժամանակներում զբաղեցրել է ՀՀ պետական և ՀՀԿ կուսակցական պաշտոններ. այժմ զբաղեցնում է ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը։

galust sahakyan 1

Տիգրան Սահակյանի կինը ակնաբույժ է, աշխատում է Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում։

Արման Սահակյանը ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետն է։

galust sahakyan1

Արման Սահակյանի կինը ՝Սեդա Հակոբյանը Աջափնյակ համայնքի թիվ 156 մանկապարտեզի վարիչն է։

«Ընտանիքը մեզանում կարեւորվում է ոչ թե ձեւի, այլ բովանդակության, էության եւ նշանակության առումով: Այն մեր արժեհամակարգի հիմնասյուներից մեկն է եւ մեր բարոյական հարստությունը, որը գնահատել ենք բոլոր ժամանակներում, պաշտել ու պաշտպանել, նվիրվել ու սիրել»,- ասում է Գալուստ Սահակյանը։

Կիսվել նյութով