Մամուլ

«Տեսականորեն ՀՀԿ-ն, կամ այն, ինչ մնացել է դրանից, կարող էր տանել 7%». Լևոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԲՀԿ-ն, ճշմարիտ է, մի քանի տարով Սերժիկի հետ եղել է կոալիցիայի մեջ և պատասխանատվություն է կիսում ՀՀԿ-ի հետ, բայց այս պատասխանատվության ծավալը չի համեմատվի Սերժիկի հրոսակախմբի պատասխանատվության ծավալի հետ: Ինչքա՞ն չի համեմատվի, կհարցնեք: Չգիտեմ, թե ԲՀԿ մասնակցած կոալիցիոն կառավարությունների մեղքերի ու պատասխանատվության որ մասը կարող ենք վերագրել ԲՀԿ-ին: Խնդրում եմ ամեն մեկդ մի տոկոս պատկերացրեք: Թույլ տամ ինձ կռահել, որ այդ տոկոսը 50-ից ավել չի կարող լինել առնվազն այն պատճառով, որ ԲՀԿ-ն նախագահ չի ունեցել: Բայց ինչորէ, մի թիվ մտածեք, ասեմ ասելիքս:

Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ-ն որոշեց չմասնակցել: Պատճառների մասին շատ է խոսվել, չկրկնվեմ: Հիմա, եթե պատրեկացնենք, որ մասնակցել է, կամ մասնակցեր, ի՞նչ քվե էր ստանալու: Կարծում եմ, ՀՀԿ հնարավոր քվեն ուղիղ կախման մեջ է իրենց տված վնասի ծավալից, հակադարձ համեմատական է դրան, և ուղիղ համեմատական իրենց ռեսուրսին՝ ֆինանսական և ընտրազանգվածի: Դառնանք ԲՀԿ-ին: ԲՀԿ-ն ինչ-որ ֆինանսական ռեսուրս և որոշակի ընտրազանգված ուներ այդ քվեարկության ժամանակ, ընտրողներն ավելի հավատարիմ էին, քան ՀՀԿ ընտրողները: Փողը, հասկանալի է՝ չաշխատեց, կամ լավ չաշխատեց: Չէր աշխատելու նաև ՀՀԿ փողը: Հիմա եթե ԲՀԿ-ն հազիվ 7% տարավ, որքա՞ն կտաներ ՀՀԿ-ն:

Համարում եմ, որ, եթե մտածում էիք, որ ԲՀԿ-ն հավասար պատասխանատու է մեր երկրին պատճառած վնասների համար ՀՀԿ-ի հետ՝ 50/50, ինչպես ասում էին մինչև էս վերջերս, ուրեմն մի 7% էլ հազիվ ՀՀԿ-ն քվե տաներ (իրականում, ընտորղների թվի ավելացման հետ կլիներ 6-6%, մոտավորապես): Եթե համարում եք, որ ԲՀԿ-ն քառորդ չափով է պատասխանատու վնասների համար, ուրեմն ՀՀԿ-ն հազիվ ԲՀԿ-ի տարած քվեների 1/3-ի չափով տաներ, այսինքն մի 2,5-3% և այլն, մոտավորապես:

Տեսականորեն ՀՀԿ-ն, կամ այն, ինչ մնացել է դրանից, կարող էր տանել պատռի-տրաքի՝ 7%: Իսկ իրենք հարիֆ չեն, հանրային կարծիք են ուսումնասիրում, ու հասկացան, որ, եթե անգամ 15% տանելու շանս ունենային, էլի չէին առաջադրվելու, որովհետև դա ուղղակի և զազրելի հայհոյանք կլիներ իրենց հասցեին, կապացուցվեր, որ սուտ են կառավարել, զավթարար են եղել և վնասատու: Հավանաբար իրենց սոսիոլոգները ասել են՝ 0,7% է ձեր քաշը, բալամ, զի, թե ԲՀԿ-ն մեղավոր եղել է երկրին տրված վնասների համար, դուք 10-նապատիկ եք վնաս տվել: Դուք ողջ էղնիք:

Ու հիմա մտածում են, թե ոնց անեն, մի քիչ էլ ԱԺ պատգամավորի ռոճիկից ստանան, գոնե մինչև 0,7% դառնա 1, 1,2…, բայց մեր սերունդը դա չի տեսնելու»:

Կիսվել էջում