Մամուլ

Տեսախցիկը ֆիքսել է արձանը կոտրողին. Փաշինյանը կարգադրեց արագ գտնել նրան

Տեսախցիկը ֆիքսել է արձանը կոտրողին։ Երևանում նոր բացված այգում երեխայի արձանը կոտրելու հարցը քննարկվեց այսօրվա՝ մայիսի 30-ի, կառավարության նիստում։ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք արդեն հայտնաբերվել է  կոտրողը:

Ոստիկանության ներկայացուցիչն ասաց, որ տեսախցիկը ֆիքսել է արձան կոտրողին, սակայն վերջինս դեռ չի հայտնաբերվել: Վարչապետը կարգադրեց արագ հայտնաբերել այդ քաղաքացուն:

Ականատեսները պատմում են, որ մի քանի օր առաջ երեկոյան՝ մարդաշատ ժամանակ, մի երիտասարդ տղա, այգում վազելիս, ոտքի ուժեղ հարվածով պատահաբար հարվածել է նավակով տղայի արձանի ձեռքին, ինչի արդյունքում արձանի ձեռքը՝ երկաթի զոդման հատվածից պոկվել է:

Նշենք, որ այսօր համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ մի խումբ քաղաքացիներ նկարվելու համար «հարձակվել» են արձանների վրա։

Կիսվել նյութով