Ազատ խոսք

Տարիներ շարունակվող կեղծիքը ձեռք է բերում նոր լկտի որակներ. Լևոն Քոչարյան

Տարիներ շարունակվող կեղծիքը ձեռք է բերում նոր լկտի որակներ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Տարածվող նամակագրության սքրինները կեղծ են: Նման բան չի եղել: Կատարվածը հերթական անգամ ապացուցում է այն, ինչը մշտապես ասում եմ. տարիներ շարունակվող կեղծիքը ձեռք է բերում նոր լկտի որակներ:

Իսկ թե ինչ գործ ունեին սարքած սքրինի մեջ ոչ անհայտ անձինք, ինչու էր իրանցից մեկը տարածում ու հետո արագ ջնջում պոստը ինչպես և ջնջվեց նյութը՝ մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»,- գրել է նա:

Կիսվել նյութով