Մամուլ

Տաթևիկ Ռևազյանը հաստատեց, որ երեխայի է սպասում (ֆոտո)

Տաթևիկ Ռևազյանը հաստատեց, որ երեխայի է սպասում

Sputnik Արմենիան գրում է․ Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարը ժպիտով է խոսում մայրանալու մասին։ Նա վստահ է, որ ընտանիքն ու կարիերան կարելի է համատեղել։

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը բալիկի է սպասում։ Մամուլում տարածված լուրերը Ռևազյանը հաստատեց Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Նա կատակեց, որ վախենում է` երեխան ծնվի ու մայրիկին ծեծի իրեն այսքան տանջելու համար։

«Այժմ ինձ լավ եմ զգում, ամեն ինչ շատ լավ է։ Դեկրետային արձակուրդ, իհարկե, կգնամ, սակայն մի քանի ամսով, քանի որ աշխատանքս թույլ չի տա երկար բացակայել», – ասաց Ռևազյանը։

Տաթևիկ Ռևազյան հղի
Կիսվել էջում