ԱշխարհՄամուլՔաղաքականություն

Վ. Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Պուտինը մասնավորապես նշել է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները հիմնված են բարեկամության եւ փոխադարձ հարգանքի լավ ավանդույթների վրա, եւ երկրները զգալի փորձ են հավաքել՝ տարբեր բնագավառներում արդյունավետ համագործակցության համար:

«Հուսով եմ, որ մեր երկխոսությունը եւ կառուցողական համատեղ աշխատանքը կնպաստեն ռուս-հայկական դաշնակցային համագործակցության հետագա ամրապնդմանը, նաեւ եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների խթանմանը, ինչը, անկասկած, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների շահերին»,- ասված է ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձում:

Աղբյուր՝ armtimes.com

Կիսվել նյութով