Աշխարհ

Վիրաբույժն առողջ երիկամը շփոթել է ուռուցքի հետ ու հեռացրել այն, կնոջը դարձնելով հաշմանդամ

Վիրաբույժն առողջ երիկամը շփոթել է ուռուցքի հետ ու հեռացրել այն, կնոջը դարձնելով հաշմանդամ

Բժիշկը պատահաբար հեռացրել է կնոջ առողջ երիկամը մեջքի վիրահատության ժամանակ: Նա այն շփոթել է չարորակ ուռուցքի հետ:

53-ամյա Մորին Պաչեկոն Ֆլորիդայից վթարի է ենթարկվել, ինչից մի քանի տարի անց պարբերաբար մեջքի ցավեր է ունեցել: Հիվանդանոցում ասել են, որ ողնաշարային խնդիրներ կան, եւ անհրաժեշտ է վիրահատություն անել:

Վիրահատությունն արել է վիրաբույժ Ռամոն Վասկեսը, ով վիրահատության ընթացքում կնոջ երիկամներից մեկը շփոթել է չարորակ ուռուցքի հետ: Նա առանց բիոպսիա իրականացնելու՝ անմիջապես հեռացրել է այն: Ընդ որում, վիրահատությունից առաջ կինը հետազոտություններ էր անցել, որոնց արդյունքները ցույց էին տվել, որ երիկամը մի փոքր դեպի հետ է տեղադրված:

Վիրաբույժը հեռացրել է կնոջ առողջ երիկամը, եւ երբ կինը վիրահատությունից հետո արթնացել է, լուրն իմանալով՝ ուշաթափվել է: Կինը դատի է տվել հիվանդանոցին եւ 500 հազար դոլար փոխհատուցում ստացել, սակայն ողջ կյանքում հաշմանդամություն կունենա՝ բժշկական կոպիտ սխալի պատճառով:

Աղբյուր՝ bujinfo.am

Կիսվել նյութով