Մամուլ

Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունը գաղտնի չէ. այն տրամադրել է մեր եվրոպացի գործընկերը. Ռուբեն Մելիքյան

Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրությունը գաղտնի փաստաթուղթ չէ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրությունը գաղտնի փաստաթուղթ չէ: Այն առկա է Եվրոպայի խորհրդի ներքին ցանցում և հասանելի է եղել սահմանափակ թվով անձանց։ Փաստաթուղթը մեզ տրամադրել է մեր եվրոպացի գործընկերը, և մենք իր համաձայնությամբ ենք հրապարակել այն»,- ասաց նա:

«Փաստաթղթի հրապարակումը հույժ կարևոր է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն վերաբերում  է Հայաստանում մեծ հանրային հնչեցություն ունեցող և հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի, որոնց վերաբերյալ իշխանությունը «այլ» մոտեցումներ է քարոզել»,-հավելեց նա:

Մելիքյանի խոսքով՝ փաստաթղթի թարգմանությունն իրականացվել է իրենց կազմակերպության մասնագետի կողմից, բացի այդ՝ հրապարակել են բնօրինակը, որպեսզի ցանկության դեպքում մարդիկ կարողանան ծանոթանալ փաստաթղթի անգլերեն տարբերակին:

Առավել մանրամասն՝ այստեղ

Share