Մամուլ

Վարչապետն ամեն ինչ կանի հաջողության հասնելու համար. Հովհաննես Յորդանյան

ArmDay-ի հիմնադիր Հովհաննես Յորդանյանը գրում է. «Բոլոր դեպքերում մաղթում եմ նոր կառավարության «հեղափոխական» անունը կրող ծրագրի կատարմանը հաջողություններ։ 

Կառավարությունը մեկ օրում, կամ մեկ տարում չէր կարող լիարժեքորեն դրսևորվել։

Հիմա թողեք թող աշխատեն։

Ի՞նչ եք կարծում, միթե՞ ամենաշահագրգռված անձը հենց վարչապետը չի։ Նա շատ լավ գիտակցում է, որ ահաջողության դեպքում նախ ժողովուրդը չի ների, հետո էլ նախկին կառավարության իշխանության գալու դեպքում ինքը հազիվ թե ազատության մեջ մնա։ Ոչ թե որ հանցագործություն է անում, այլ, որ ՀՀԿ-ն չի ների։ Չի ների նաև ոչ մեկին, ավելին ասեմ ժողովրդի հետ կգնա դատաստանի ռեպրեսիվ միջոցներ կիրառելով։ Սա կոնտրհեղափոխության սպառնալիքն է ։ 

Ուստի վստահ եմ , որ Վարչապետը այս ամենը բոլորիցս լավ է գիտակցում։ Նա ամեն ինչ կանի հաջողության հասնելու համար։ 

Նախորդ կառավարությունների ծրագրերը հետևել եմ, թվեր եղել են, նաև ուրճացվել են, պարտակվել են, իսկ անհաջողության դեպքում ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, այլ մշտապես պարգևատրվել են։ 
Հիմա թվերի պակաս կա, համամիտ եմ, բայց գոնե ավելի պարզ է։ 

Պետությունը մի մեծ ընտանիք է, եթե գողություն , կաշառք, փոխադարձ անվստահություն և շատ նման բաներ չլինեն, այլ սեր հանդուրժողականություն և գաղափար ու ձգտում լինեն , ապա արագ ոտքի կկանգնեն։ 

Դատավորների պահով էլ մի բան կասեմ։ 

Մի երկրում(անունը չեմ ասի) դատավորներին կաշառակերության և կողմնակալության համար մի փորձ են կիրառում։ Կաշառակեր դատավորին կենդանի կաշին քերթում են ու այդ կաշին բոլոր դատարաններում ուղարկում , որ դատավորների աչքի առաջ լինի ու միշտ տեսնեն ու հիշեն , որ իրենց նույնն է սպասվում։ 

Այդ երկիրը համարվում է համեմատաբար ամենաազատ ու ամենաանկաշառ դատական համակարգ ունեցող երկիրը։

Հ․Գ․ Թողեք թող աշխատեն։ Չեք կարողանում օգնել, մի խանգարեք։ Ինչքան էլ վատը լինի հաստատ նախորդից բազմապատիկ անգամներ լավը կլինի հուսով եմ։ Երիտասարդ պատգամավորներն էլ կսովորեն, չեն մնա այդպես»։

Կիսվել նյութով