Մամուլ

Վարչապետը տհասներին է ընտրում, որ անընդհատ սեփական խելքի անսահմանության գիտակցությունը իններորդ ալիքի վրա օրորվի. Լիզա Ճաղարյան

«Պետության առաջին դեմքի խորհրդական ասվածն էդ ո՞րն է։ Որքան ես եմ հասկացել իմ այս երկարուձիգ կյանքի ընթացքում, խորհրդականն ինչ-որ բնագավառի լավագույն, բարձրակարգ մասնագետ է, տվյալ բնագավառում այդ առաջին դեմքից ավելի փորձառու կամ ավելի գիտակ, կամ գոնե՝ էդ առաջին դեմքին հավասար գիտակ։

Էն կիսագրագետ պայթՎած պատգամավորուհուն դեռ չէինք մարսել, պարզվեց՝ սրա օրին մեկն էլ կա, ու սա վարչապետի խորհրդականն է։ Ծիծաղելի բաներ չասեք հանկարծ, թե բա՝ իր ոլորտում լավ մասնագետ է։ ՉԻ՚ ԿԱՐՈՂ ՆՄԱՆ ԲԱՆ ԼԻՆԵԼ։ ՉԻ՛ կարող տարրական դաստիարակությունից զուրկ, լափառոշ, ինքնագոհ, հայոց պատմությունից տկլոր, սեփական խոսքի նկատմամբ էդ աստիճանի փնթի ու անպատասխանատու արարածը որեւէ ասպարեզում ունենալ այնքան գիտելիք, որ արժանանա երկրի առաջին դեմքի խորհրդականը լինելու պատվին։

Բայց տեսնում ենք, որ դարձել է։

Այսինքն, էս սրբղզի մակարդակն այնքան է բավարարում պարոն վարչապետին, որ ինքը սրա խորհուրդների կարի՞քն է զգում։
Թե՞ պարոն վարչապետը գիտակցաբար տհասներին է ընտրում, որ անընդհատ սեփական խելքի անսահմանության գիտակցության իններորդ ալիքի վրա օրորվի։ Երկու դեպքում էլ անտանելի տխուր է»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է լրագրող Լիզա Ճաղարյանը:

Կիսվել նյութով