Ազատ խոսք

«Վարչապետը պատրաստ է երկխոսել Ադրբեջանի ժողովրդի հետ, բայց իր երկրում հասարակությանը բաժանում է սևերի և սպիտակների»․ Շարմազանով

Վարչապետը պատրաստ է երկխոսել Ադրբեջանի ժողովրդի հետ, բայց իր սեփական երկրում հասարակությանը բաժանում է սևերի և սպիտակների։ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանի ժողովրդի հետ երկխոսելուց առաջ՝ վերջ տուր քո իսկ կողմից քարոզվող ատելությանն ու բռնությանը, քո սեփական երկրում, պարոն ոչ բարով վարչապետ։

Զավեշտալի է, երբ Հայաստանի վարչապետի պաշտոնն ստանձնած անձը պատրաստակամություն է հայտնում երկխոսել Ադրբեջանի ժողովրդի հետ, բայց իր սեփական երկրում հասարակությանը բաժանում է սևերի և սպիտակների, հեղափոխականների և հակահեղափոխականների, հների և նորերի, դավադիրների և նիկոլասերների, և վերջապես, հպարտների և խաշ ուտողների։

Հենց այսպես էլ ապրում ենք»։

Կիսվել նյութով