ՄամուլՔաղաքականություն

Վարչապետը հրամայեց ԱԱԾ-ին և Ոստիկանությանը 2 ժամվա ընթացքում զինաթափել օլիգարխների թիկնազորները, պառկեցնել ասֆալտին ու զեկուցել իրեն

Վարչապետը հրամայեց ԱԱԾ-ին և Ոստիկանությանը զինաթափել օլիգարխների թիկնազորներն ու այդ մասին 2 ժամվա ընթացքում զեկուցել իրեն։  Սա դավադրություն է Հայաստանի պետականության նկատմամբ: ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսումն ու հրապարակումն այսպես որակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր ելույթ ունենալով «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքին։

«Հանձնարարել եմ ԱԱԾ–ին, ոստիկանությանը ամենակարճ ժամանակահատվածում հայտնաբերել դավադրությունը կազմակերպածներին և նրանց ենթարկել ամենախիստ պատասխանատվության»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը պատմեց, որ դեռևս երբ ինքը «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր էր, թերթում հրապարակվել էր տեղեկություն, որ որոշ օլիգարխներ և պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապ ունեցող մարդիկ ձեռք են բերել գաղտնալսման սարքեր և պետության հատուկ ծառայություններին զուգահեռ ստեղծել են հատուկ ծառայություններ պետության մեջ:

«Այդ բոլոր հատուկ ծառայությունները հայտնաբերվելու և ոչնչացվելու են: Բոլոր ապօրինի զինված խմբավորումները զինաթափվելու են, և ես այստեղից ԱԱԾ-ին և ոստիկանությանը հրահանգում եմ այս պահից իրականացնել ռեյդեր՝ բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին»,- հայտարարեց վարչապետը:

Նա հրամայեց ԱԱԾ-ին և Ոստիկանությանը զինաթափել օլիգարխների թիկնազորներն ու այդ մասին 2 ժամվա ընթացքում զեկուցել իրեն։ Նիկոլ Փաշինյանը, որ երկրից թալանված փողերը մինչև վերջին կոպեկ հետ է բերվելու։

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել նյութով