Մամուլ

Վանաձորում խոշոր ավտովթարից տուժածներին առաջին օգնություն են ցույց տվել 8-րդ դասարանի 2 աշակերտ

Վանաձորում խոշոր ավտովթարից տուժածներին առաջին օգնություն են ցույց տվել 8-րդ դասարանի 2 աշակերտ

Մարտի երեքին խոշոր ավտովթար է գրանցվել Լոռու մարզում։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Լոռի-1 հասցեի մոտ Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթյա ճաղավանդակներին և հայտնվել Տանձուտ գետում:

ավտովթարից տուժածներին

Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 8-րդ Բ դասարանի աշակերտներ Էդիկ Ղարաքեշիշյանը և Էդմոն Քոչարյանը գտնվելով վթարի վայրում, մինչ փրկարարների ժամանելը, ուղղել են մեքենան, կանխել հրդեհի վտանգը և տուժողներին ցույց տվել առաջին օգնություն:

Էդիկ Ղարաքեշիշյանը

Էդիկը և Էդմոնը դպրոցի փրկարարկան ջոկատի անդամ են:

Էդմոն Քոչարյանը
Կիսվել նյութով