Մամուլ

Վայբերով տարածվում են խուճապ առաջացնելու միտումով հաղորդագրություններ. Սամվել Մարտիրոսյան

Վայբերով տարածվում են խուճապ առաջացնելու միտումով հաղորդագրություններ. Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նախազգուշացնելով արտերկրից ստացվող նոր վտանգավոր հաղորդագրությունների մասին:

«ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ‼️ Ժողովուրդ, Վայբերով տարածվում են խուճապ առաջացնելու միտումով հաղորդագրություններ։ Համարը ուկրաինական ա։ Բայց կարող է լինել այլ ցանկացած երկրից։

Եվ այլ մեսենջերով, Ֆեյսբուքում, Վոթզափով եւ այլն։ Ամենայն հավանականությամբ սա արվում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կամ ինքնաբուխ աշխուժակների կողմից։

Մի հավատացեք, նման հաղորդագրություն պատկան մարմինները չեն կարող ձեզ ուղարկել։ Զգոն եղեք։

Ու ամեն դեպքում #ՄնաՏանը
Մերսի հայտնաբերելու համար»,- գրել է Մարտիրոսյանը:

Կիսվել նյութով