Աշխարհ

Վաճառքի է հանվել Շառլ Ազնավուրի առանձնատունը և ձիթենիների այգին

Վաճառքի է հանվել Շառլ Ազնավուրի առանձնատունը և ձիթենիների այգին։ Այս տունը մաեստրոն անվանում էր իր «պրովանսյան դրախտը», այստեղ նա ապրել է իր կյանքի վերջին շուրջ 27 տարին: Մշտապես գտնվելով շրջագայությունների մեջ՝ մեծն երգիչն այստեղ էր գալիս միայն տարվա մի մասը եւ զբաղվում ձիթենիներով։

Վաճառքի է հանվել

Հենց այս ձիթենիների բերքից էլ նա պատրաստում էր իր անունը կրող արտադրանք՝ մաքուր ձեթ։ Լեգենդար աստղի շունչն ու ներկայությունը դեռ զգացվում է գեղեցիկ կահավորված տան 11 սենյակներում եւ, իհարկե, այգում։ Առանձնատանը կա նաեւ փակ լողավազան, կինո-սենյակ: Ընդհանուր տարածքը 660 քմ² է։

Վաճառքի է հանվել

Ֆրանսիայի հարավում գտնվող այս առանձնատունը վաճառվում է 2,45 միլիոն եվրոյով: Վաճառքի մասին հայտարարությունը վերջերս է հայտնվել ինտերնետային հարթակում։

Չնայած՝ առանձնատան գինը քչերի գրպանին է համապատասխան, բայց երգչի երկրպագուները կարող են այս լուսանկարների միջոցով տեսնել, թե որտեղ է կյանքի մի մասն անցկացրել մեր սիրելի հայրենակիցը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում