Մամուլ

Վահագն Հարությունյանը դատի է տվել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին․ «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Մարտի 1-ի գործով քննչա­կան խմբի նախկին ղեկա­վար, նույն գործով ապա­ցույցներ կեղծելու համար որպես մեղադրյալ ներգ­րավված Վահագն Հարությունյանը դատի է տվել ՀՀ հատուկ քննչական ծառա­յության պետ Սասուն Խաչատրյանին:

Հայցվորը պահանջում է ՀՔԾ պետից հերքել զրպար­տություն համարվող տեքստը: Թե մասնավորապես ինչն է Հարությունյանը համարել զրպարտություն, առայժմ ճշտել չհաջողվեց: «Մարտի 1»-ի գործով քնն­չական խմբի նախկին ղեկավարը որպես մեղադրյալ է ներգրավվել սույն գործով ապացույցներ կեղծելու հա­մար Հարությունյանը, որն արդեն մի քանի ամիս է Հա­յաստանում չէ, լրագրողների հետ զրույցում ավելի վաղ պնդել էր, որ մեղադրանքն անհիմն է։ Դատարանը նրան կալանավորելու որոշում է կայացրել»:

Կիսվել նյութով