Շոու-բիզնես

Սրբուկի հուզիչ գրառումը՝ եվրատեսիլյան պարտությունից հետո

«Եվրատեսիլ 2019» մրցույթի կիսաեզրափակիչ փուլից դուրս մնալուց հետո Հայաստանը ներկայացնող Սրբուկի հուզիչ գրառումը՝ եվրատեսիլյան պարտությունից հետո։

«Անկանխատեսելի բառի իմաստն ինձ դեռևս այսքան ծանոթ չէր եղել… Շնորհակալություն բառը սիրել եմ միշտ, բայց այն այսքան քիչ չի թվացել։

Իսկապես շնորհակալ եմ բոլորից, որ կողքիս էիք/եք այս ընթացքում, որ սատարում ու հավատում էիք ինձ։ Ցավոք չստացվեց այն, ինչ ակնկալում էի ու ինչին փորձում էի հասնել»,– գրել է երգչուհին։

Հիշեցնենք՝ երեկ «Եվրատեսիլի» երկրորդ կիսաեզրափակիչ փուլին մասնակցող Սրբուկը չանցավ եզրափակիչ փուլ։

Եզրափակիչ փուլ անցան Հյուսիսային Մակեդոնիայի, Նիդեռլանդների, Ալբանիայի, Շվեդիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Դանիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի և Մալթայի ներկայացուցիչները։

Կիսվել էջում