Ազատ խոսք

Սրանք այնքան հաբրգած են, որ հանկարծ մի վայրկյանով իշխանությունը իրենց ձեռքերում հայտնվի, ողջ-ողջ կթաղեն շատերին

Սրանք այնքան հաբրգած են, որ հանկարծ մի վայրկյանով իշխանությունը իրենց ձեռքերում հայտնվի, ողջ-ողջ կթաղեն շատերին։ Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Որտեղից այն միլիարդները, որ կուտակել են սերժիկները։ Ալեքսանդր Սարգսյանը կամազի շոֆեռ է եղել։ Կոպեկ-կոպեկ հավաքել ու հարստացել են։ Մեղայասսու։ 
Մարդն ասում ա` աշխատել ենք։

Ակնհայտ երեւում է, որ Հայկ Սարգսյանը, նույն ինքը` Գոնսալեսը, ջղաձգված է..` ներվային շարժուձեւը վկա։ Ու Սարգսյանները ճիշտ են, ճիշտ են այնքանով, որ առանց խղճի խայթի ասում են` փաստեր ներկայացրեք, որ կերել ենք, կամ էլ գողացել։

Սերժիկը յանի ձեռքերը լվացել ու մի կողմ է քաշվել։ Բայց դե դա այդքան էլ այդպես չէ։ Սրանք այնքան հաբրգած են, որ աստված ոչ անի, հանկարծ մի վայրկյանով իշխանությունը իրենց ձեռքերում հայտնվի, ողջ-ողջ կթաղեն շատերին։ Հետն էլ խարույկներ կվառեն ու մարդկանց ողջ-ողջ կխորովեն, կուտեն։ Ցասումն ու ագրեսիան վկա.. իսկ քանի դեռ գոնսալեսներն ու սերժիկները ազատության մեջ են, ինչպես կուզեն, այնպես էլ կխոսեն ու կգործեն, ինչ է եղել որ..

Իսկ թե ինչ եղան, էն ոսկյա շրիշակները, ոսկյա վերելակն ու արկղերը, որ Սարգսյան ընտանիքին էր պատկանում ու ժամերով տնից դուրս էին հանում միլիարդները, միայն լսեցինք, ու փակ արկղերը տեսանք։ 

Արխային ընկնելն էլ էս ա.. ում մտքով կանցներ, որ Սաշիկն ու յուր ընտանիքը կկանգնեին արդարադատության դռանը։ Մնում է հետագայում համոզվել, էն ինչի մասին որ տարիներ շարունակ խոսվում էր` ճշմարտության մասին խոսք լինի ու սերժիկները պատժվեն..․»։

Կիսվել նյութով