ԱշխարհՏեսանյութ

Ստեղծվել է մտքեր կարդացող սարք. շուտով ոչինչ հնարավոր չի լինի թաքցնել

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողները մշակել են համակարգչային ինտերֆեյս, որը կարող է կարդալ դրանից օգտվողի մտքերը և բարձրաձայն վերարտադրել դրանք: Սարքն ամրացվում է օգտվողի դեմքին և հաշվում է նյարդամկանային ազդակները, նույնիսկ երբ մարդը լռում է:

Էլեկտրոդները որսում են դեմքի և ծնոտի մկանների ազդակները, որոնք առաջանում են այն ժամանակ, երբ մարդ ինքն իրեն ֆրազներ է ասում: Այս գործընթացը կոչվում է սուբվոկալիզացիա: Համակարգիչը համեմատում է ստացված ազդակները և ընտրում է դրանց համապատասխան բառեր:

Հետազոտողները մարդու դեմքի վրա 7 տեղ են հայտնաբերել, որտեղ էլեկտրոդների օգնությամբ կարելի է “լսել“ մտքեր սուբվոկալիզացիայի գործընթացում: Հետագայում գիտնականները մշակել են սարք, որը օգտագործել է ընդամենը 4 էլեկտրոդ: Արտաքինից այն նման է բջջային հեռախոսի:

Գիտափորձերի ընթացքում կամավորներն օգտագործել են մտքով խոսելու համար սահմանափակ քանակությամբ բառեր: Այս պարագայում “մտքերի փոխակերպումը բառերի” տեղի է ունեցել մոտ 92% ճշգրտությամբ: Այժմ գիտնականները պլանավորում են ստեղծել մի սարք, որը թույլ կտա գործել ավելի լայն բառապաշարով:

Մանրամասները՝ տեսանյությում

Կիսվել նյութով