Ազատ խոսք

Ստացվում է, որ անուղղակիորեն կատարում է Լիդիանի փաստաբանի դեր․ Հայկ Մարտիրոսյան

Ստացվում է, որ անուղղակիորեն կատարում է Լիդիանի փաստաբանի դեր․ այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։

«Խոսում է 400մլն արդեն կատարված ներդրման մասին և ստացվում է, որ անուղղակիորեն կատարում է Լիդիանի փաստաբանի դեր: Աշխարհում ամեն օր բացվող ընկերությունների 95%-ը ձախողվում է և կորցնում ներդրումները:

Եվ որևէ իշխանություն չի մտածում` հակառակ իր ժողովրդի շահի` պաշտպանել ինչ-որ օֆշորային ընկերության շահը: Յուրաքանչյուր մասնավոր ընկերություն` ներդրում կատարելով ռիսկի է գնում և եթե ներդնում է ոչ էթիկական բիզնես ճյուղի մեջ` ապա այդ ռիսկերն ավելի են մեծանում և ընկերության պատասխանատվությունն է միայն անել կամ չանել այդպիսի ներդրում:

Իսկ կածանի ու սաֆալտի ճանապարհի համեմատությունը ամուլսարի պես թունավոր ռեսուրսի հետ` դեմագոգիայի և ապաներկայացման գագաթնակետն է»:

Կիսվել նյութով