Մամուլ

Ստացվում է՝ ամեն բան լավ է եղել, բայց քանի որ մարդիկ տգետ ու լոդր են եղել, դրա համար էլ աղքատ են ցայսօր. Գևորգ Աճեմյան

«Ասելով, թե աղքատությունը մարդկանց գլխում է, Փաշինյանը նաև փորձում է կրկին լեգիտիմացնել օլիգարխների ոհմակը։ Այսինքն մոնոպոլիաներ չեն եղել, մարդկանց ձեռքից բիզնեսներ չեն խլել կամ կես կես չեն արել, դիվերսիֆիկացված տնտեսություն է եղել, ամեն բան լավ է եղել, բայց քանի որ մարդիկ տգետ ու լոդր են եղել, դրա համար էլ աղքատ են ցայսօր։

Ինչ է ստացվում` քաղաքացիներն իրենք են մեղավոր, որ Հայաստանում իրենք աղքատ են, բայց գնում են արտասահման ու հաջողությունների հասնում։ Արդեն 2 ամսից ավել է, ինչ ԱՄՆ-ում և մեկ նախադասությունով ուզում եմ պատկերացնեք հայի ստեղծարարության ու աշխատասիրության մակարդակը։ ՄԻՆՉև ՀԻՄԱ ՎԱՏ ԱՊՐՈՂ ՀԱՅ ՉԵՄ ՏԵՍԵԼ։

Ու նենց չի ես օլիգարխ եմ, միայն հարուստների հետ եմ շփվում, դրա համար էլ չեմ տեսնում։ Մեծ մասդ շատ լավ գիտի, թե ինչու եմ ԱՄՆ-ում։ Էնպես որ, վարչապետին ասեք GO HOME BRO, YOU’RE DRUNK»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Գևորգ Աճեմյանը

Կիսվել նյութով