Մամուլ

Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում

Հանրապետության տարածքում՝

Մարտի 9-ի կեսօրից, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, մարտի 12-ին օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 13-14-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: Մարտի 10-ի ցերեկը, մարտի 11-ին, 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ արագությամբ, մարտի 9-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 13-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ ցերեկը կնվազի 5-6 աստիճանով:

Երևանում՝

Այսօր սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ, 10-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 10-ի ցերեկը, մարտի 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Կիսվել նյութով