Մամուլ

Սպասենք՝ Մխիթար Հայրապետյանը մեծանա, ամուսնանա, որ երխաները բանակ գնա՞ն

Սպասենք՝ Մխիթար Հայրապետյանը մեծանա, ամուսնանա, որ երխաները բանակ գնա՞ն։ Պետք է ավելի խիստ լինել և պետական պաշտոններում նշանակելիս հաշվի առնել նաև զինված ուժերում մարդկանց ծառայելու հանգամանքը:

Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Նախորդ իշխանությունների օրոք դա հաշվի չի առնվել, այս իշխանությունների օրոք էլ հաշվի չի առնվում:

Ես կարող եմ խոստանալ՝ որ եթե մենք իշխանության գանք, հաշվի կառնենք: Խոսքը գործադիր իշխանության մասին է», ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ եթե ինքը ծառայած չլիներ, չէր լինի այն, ինչ այսօր կա:

Կիսվել նյութով