Մամուլ

Սոցիալական բունտ Թբիլիսյան խճուղում. երեխաները պահանջում են Փաշինյանին ու Վանեցյանին

Սոցիալական բունտ Թբիլիսյան խճուղում, երեխաներին զրկում են մանկությունից։ Վերջիններս պահանջում են Փաշինյանին ու Վանեցյանին։

Երևանյան բակ՝ խաղացող երեխաներով, մանուկների հետ զբոստող մայրիկներով, նստարաններին նստած միմյանց հետ զրոցող տատիկներով և օրվա խնդիրները ծխախոտի ծխի մեջ կորցնող տղամարդկանցով։

Բայց այս բակում այսօր իսկականք բունտ էր։ Երեխաները բողոքում են, որ իրենց նախկին «ֆուտբոլի դաշտը» վերածել են խաղահրապարակի, տեղադրել են ճոճանակներ, նստարաններ և այլն։

Իսկ ներկայիս «ֆուտբոլի դաշտի» հենց մեջտեղում մեծ փոս են փորել, ի պատասխան երեխաների բողոքներին՝ ասել են, որ միտումնավոր են փորել, որ այլևս այդ տարածքում ֆուտբոլ չխաղան ու չաղմկեն։

Կիսվել նյութով