Շոու-բիզնես

«Սիրտս թփրտում է ինչպես առաջին անգամ բեմ բարձրանալիս». հայտնիներն Ավետ Բարսեղյանի բանաստեղծությունների երեկոյին

Կյանք, մենություն, լռություն, սեր, հիասթափություն ու վախեր. Երեկ «Գոյ» թատրոնում հաղորդավար ու  բազմաթիվ երգերի խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանը հանդիսատեսի համար ընթերցեց իր հեղինակային բանաստեղծությունները: «Իմ լռություն» խորագրով երեկոյին ներկա էին Ավետի ընկերներն ու մտերիմները, ինչպես նաև անծանոթ մարդիկ, ովքեր եկել էին լսելու նրա «լռությունը»: BlogNews.am-ը նախքան երեկոյի մեկնարկը հետնաբեմում զրուցել է Ավետի հետ, ով հուզված էր ու դողում էր տերևի պես, ինչպես կյանքում առաջին անգամ բեմ բարձրանալիս:

Մինչև կյանքն Ավետին կբերեր հեռուստառադիոընկերություն, այդ ժամանակահատվածն ամբողջությամբ նա օգտագործել է հայերեն և ռուսերեն բանաստեղծություններ գրելով: «Իմ լռություն». Երեկոյի խորագիրը վերցված էր Ավետի սիրելի երգերից մեկից, որը նա գրել էր Անի Քրիստիի համար.« Ես խոսքրի դաշտում աշխատող մարդ եմ  և այդ լռության կարիքը ունեմ. Այսպիսի  երեկոների ձևաչափը առավել շատ պետք է ինձ, քան հանդիսատեսին: Ես լռության մեջ ավելի շատ եմ խոսք գտնում, քան խոսքերի մեջ իմաստ, քանի որ խոսքերի հոսքի մեջ իմաստը մի փոքր թուլանում է, իսկ լռությունը այն արգանդն է, որը բերում է այնպիսի խոսք, որն առողջ է: Առաջին  երկու երեկոները եղել են ամբողջությամբ հրավիրատոմսերով ու հնչած լավ կարծիքները ես կապում եմ  նրա հետ, որ դահլիճում մարդիկ էին , որոնք  այսպես թե այնպես ինձ լավ էին վերաբերվում: այս անգամ  ամբողջությամբ բաց տոմսարկղ էեղել ու եկել են այն մարդիկ, որվքեր ազգակցական կապ չունեն  ինձ հետ: Իսկ արդեն երեկոյից հետո մտակցական կապ կստեղծի ինձ հետ արդեն ասել չեմ կարող»:

 

avet barseghyan

 

Նյութի աղբյուրը՝  BlogNews.am

Share