Շոու-բիզնես

Սիրուշոն հայտնվել է ադրբեջանական մամուլի թիրախում, Արցախում արված լուսանկարների պատճառով (Ֆոտո)

Սիրուշոն հայտնվել է ադրբեջանական մամուլի թիրախում, Արցախում արված լուսանկարների պատճառով։ Այս մասին երգչուհին տեղեկացրել է Ինստագրամի իր էջի միջոցով՝ այնուամենայնիվ տեղադրելով ևս մի քանի Արցախյան լուսանկար։

«Վերջին օրերի արցախյան այցելությունս ակտիվ քննարկման թեմա է դարձել ադրբեջանական մամուլում: Հատկապես «անհանգստացել» են նրանից, որ նկարվել եմ «իրենց» հողի վրա:

Արցախում գտնվող 9-րդ դարի հայկական Դադիվանքն ինքնին ավելի խոսուն է, քան որևէ այլ բան: Բազմաթիվ ապացույցներից մեկն է հայերի դարավոր պատմության, տարածքների ու ակունքների», – գրել է Սիրուշոն։

երգչուհի Սիրուշո
Կիսվել նյութով