Մամուլ

«Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Ընտանիքի օրվա առիթով». Նիկոլ Փաշինյան

«Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Ընտանիքի օրվա առիթով: Ձեր բոլորիդ ընտանիքներին մաղթում ենք առողջություն, երջանկություն, բարեկեցություն:

Սիրում ենք բոլորիդ, հպարտանում ենք բոլորովդ եւ խոնարհվում ենք բոլորիդ առաջ»,- Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ևս շնորհավորել է բոլորին ընտանքի միջազգային օրվա կապակցությամբ, որը Հայաստանում, որպես տոն օր՝ ամրագրվել է 2011 թվականին։

Բացի Հայաստանից, այն նշում են նաև Սլովակիայում, Լիտվայում, Լատվիայում, Տաջիկստանում, Բելառուսում, Ուկրաինայում, Հունաստանում և ևս մի քանի պետություններում։

Կիսվել էջում