Ժամանց

«Սիրահարվածություն իմ կյանքում միշտ կա»․ անկեղծ զրույց Զարուհի Բաթոյանի հետ

«Սիրահարվածություն իմ կյանքում միշտ կա»․ անկեղծ զրույց Զարուհի Բաթոյանի հետ։

«Ինչ գեղեցիկ է արևը այս ժամին»,-նախարարության շենքից դուրս գալով՝ ասում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ լուսանկարելով, թե ինչպես է արևը մայր մտնում: Օգնականը բացատրում է ՝ նախարար նշանակավելուց հետո նա աշխատավայրից դուրս է գալիս հիմնականում  երեկոյան, երբ  արև վաղուց  չկա:

Ազատ և ստեղծագործող միտք ունեցող Զարուհի Բաթոյանի համար  պաշտոնը կաղապարներ է ստեղծում, բայց նա չի դժգոհում. դա  հավելյալ հնարավորություն է մարդկանց օգնելու համար:

Ինքնավստահ, հավասարակշռված, ստեղծագործող  Զարուհի Բաթոյանն իսկական մոտիվացիա է նոր ժամանակների կանանց համար: Նա ոչ միայն ՀՀ ամենաբարձր պաշտոն ունեցող կինն է, այլև կին, ով կոտրում է հաշմանդամության վերաբերյալ կարծրատիպերը:  Զարուհի  Բաթոյանը Wnews.am-ի նոր հերոսուհին է:

 – Ինչպե՞ս է սկսվում  Ձեր օրը :

– Սիրում եմ, երբ օրս շուտ է սկսվում, որովհետև արդյունավետ է առավոտյան աշխատելը։Սովորության համաձայն  նույնիսկ ոչ աշխատանքային օրերին եմ վաղ  արթնանում: Առավոտյան ինձ համար հատուկ ժամանակ չունեմ, բայց  օրվա ընթացքում մենակ մնալու և լռության կարիք  միշտ ունենում եմ։

– Նկատել եմոր կին քաղաքական գործիչներն այնքան էլ չեն սիրում, երբ շեշտվում է իրենց կին լինելու փաստը: Դո՞ւք էլ չեք սիրում, երբ դա հատուկ նշվում է:

– Իհարկե, պետք չէ կին լինելու փաստը շեշտել ամեն առիթով, բայց եթե հատուկ անհրաժեշտություն կա, ես դրանից չեմ խուսափում։ Դրանից, գուցե,  խորշում են տղամարդիկ, կամ նրանց նման մտածող կանայք։ Եթե մյուսներին խրախուսելու, պաշտպանելու, կարևորելու և հզորացնելու համար է, ապա՝ այո՛ ես առիթը օգտագործում եմ կնոջ մասին խոսելու համար։ Նույնը ես անում եմ նաև հաշմանդամության հետ կապված, որովհետև դա նույնպես շատ կարևոր փաստ է մարդկանց խրախուսելու, հավասար հնարավորությունները խթանելու, դրա մասին իրազեկությունը բարձրացնելու համար:  Մարդիկ, ովքեր ապրում են ավելի պարփակված, առանձնացված միջավայրում կամ անտեսված են, կարիք ունեն իմանալու ուրիշի փորձի մասին։

– Ձեզ հիշում եմ  «Հույսի կամուրջ» ՀԿ-ից , տպավորվել եքորպես ստեղծագործող, ազատ մարդ: Հե՞շտ է  պաշտոնի պահանջովսահմանափակումների ու կաղապարների մեջ լինելը:

– Հեշտ չէ,  երբեմն այնքան շատ եմ դրա մասին խոսում, որ տպավորություն է, թե բողոքում եմ:  Իհարկե, բողոք չէ, բայց սահմանափակումներ կան, նույնիսկ, պարզ բաներում։  Մարդիկ ակնկալիքներ ունեն ոչ միայն քո աշխատանքից, այլ նաև քո կերպարից, քանի որ քաղաքական գործչի կերպարը դեռևս ինչ-ինչ կաղապարներով է ընկալվում:  Թեև  շատ կարծրատիպեր հեղափոխությունից հետո կոտրվել են, որովհետև իշխանության եկած թիմը արդեն այդ կաղապարներից դուրս էր, այնումենայնիվ, կան չգրված «արգելքներ», որոնք խախտելու դեպքում  դժվար կհասկացվես։

– Փոփոխություններ նաև զգեստապահարանո՞ւմ է տեղի ունեցել:

– Այո, հիմա խանութում տխուր դեմքով  եմ նայում ազատ ոճի հագուստին։

– Ի՞նչ կլինի, եթե, օրինակ, աշխատանքային օրերին ջինսով գնաք աշխատանքի:

–  Աշխատանքային էթիկետը խախտելու խնդիր կառաջանա։ Ընդհանուր պահանջը կխախտես, կտարբերվես բոլորից և հավանականությունը մեծ է, որ լուրջ չես ընկալվի։ Այս իմաստով պետք է ասեմ, որ կանայք ավելի շահեկան վիճակում են, քանի որ իրենց ընտրությունը հագուստի մեջ ավելի մեծ է։ Ինչը, ցավոք չես ասի տղամարդկանց մասին, ովքեր ստիպված են տարվա բոլոր եղանակներին, օրինակ, փողկապ կրել, լինի  ցուրտ ձմեռ, թե՝ սաստիկ ամառ։

– Ի՞նչ է  Ձեր հագոսւտը ձեր մասին պատմում:

– Ես մինիմալիստական ոճն եմ նախընտրում, համեստ զարդերի սիրահար եմ, կարծում եմ՝ հագուստը պետք է քիչ ուշադրություն գրավի, չխանգարի ո՛չ կրողին, ո՛չ դիմացինին: Կառավարության նիստերին սկզբում  խուսափում  էի վառ գույների հագուստ կրել, ընդհանուր, հիմնականում մուգ գույներին ձուլվելու ցանկություն կար, որովհետև չէի ուզում տարբերվել։ Բայց ժամանակի հետ այդ բարդույթը վերացավ։

– Այսինքն խանգարում էր կին լինելու փա՞ստը, բարդույթավորվո՞ւմ էիք դրանից:

– Սկզբում այո, լարվածություն կար: Բայց քանի որ միջավայրը շատ դրական էր, իսկ  գործընկերներս՝ աջակցող, այդ ամենն անցավ։ Երբեմն մտածում եմ, տեսնես հաճա՞խ է պատահում, որ կառավարության անդամները նաև ընկերներ լինեն։ Ամեն դեպքում, ինձ համար շատ կարևոր է նաև այլ կանանց ներկայությունը յուրաքանչյուր միջավայրում, դա նկատելիորեն  փոխում է մթնոլորտը։

– Սեքսիստական դրսևորումներ հաճա՞խ եք հանդիպում:

– Հիմնականում՝ տանը, իսկ ընկերներիս և գործընկերներիս կողմից դա կատակի տեսքով է արտահայտվում, որովհետև գիտեն իմ արձագանքն ինչպիսին է լինելու։ Մի անգամ աշխատանքային հանիպման ժամանակ՝ ներկաներից մեկն իր խոսքին արժեք տալու համար ասաց․ «Տիկին Բաթոյան, տղամարդու խոսք եմ տալիս»: Սա, իհարկե, ընդգծված սեքսիստական արտահայտություն է: 

– Հիմա շատ ակտուալ ենsuccess story-ները:Ձեր պատմությունը ևս կարող է մոտիվացնել շատերին, Ինչ կշեշտեք առաջինը ձեր 

– Ես ինձ հաջողակ եմ համարում, որովհետև ունեցել եմ ընտանիք, որն ինձ աջակցել է, եղել եմ այնպիսի միջավայրում, որտեղ հավատացել են իմ ուժերին։ Հարազատներս, ընկերներս, գործըներներս, նույնիսկ անծանոթները միշտ աջակցող են եղել։ Ես բոլորի ներդրումը զգացել եմ, յուրաքանչյուր մարդ իր հետքն ունի իմ պատմության մեջ: Ինձ մոտիվացնում են մարդիկ։

-Ցածր ինքնագնահատական, բարդույթներ ունեցե՞լ եք: 

– Ինքանվստահությունը տարիքի հետ է  աճում: Կյանքում իրարից տարբեր իրավիճակներում և միջավայրերում հայտնվելով՝ կարիք է լինում ադապտացվելու, որովհետև յուրաքանչյուր միջավայր  ունի իր  պահանջները, մշակույթը, գրված, թե չգրված կանոնները։ Դրանք պետք է դառնան քոնը, որպեսզի կարողանաս ներառվել, ինչն էլ իր հերթին ազդում է ինքնավստահության վրա։ Իմ ամենամեծ ձեռքբերումը  համարում եմ ինքս ինձ ճանաչելու կարողությունը։ Չեմ վախենում իմ թուլություններից, թերություններից, գիտեմ նաև իմ ուժեղ կողմերը ու դա շատ կարևոր է ինքդ քեզ չթերագնահատելու և չգերագնահատելու համար։ Այդ դեպքում  ինքնագնահատականդ կարողանում ես հավասարակշռել։

– Վերջերս մեծ քննարկում առաջացրեց ձեր հարցազրույցներից մեկը, ինչպե՞ս եք քննադատություններին վերաբերվում:

– Կան բաներ, որոնց մասին անվերջ խոսել իմաստ չունի, մեկ անգամ խոսեցիր, սպառեցիր թեման։ Եթե կա թեմա, որ անընդհատ արծարծելու կարիք ունի, ես դրա մասին խոսելու եմ, անկախ նրանից կքննադատեն, թե՝ ոչ: Քննադատություններին նորմալ եմ վերաբերվում, բայց ցավում եմ այն դեպքերի համար, երբ ինձ ճանաչող մարդիկ սկսում են անվստահությամբ վերաբերվել կամ մեղադրել ինձ որևէ հարցում, միայն այն պատճառով, որ հիմա պաշտոնյա եմ: Իրենց թվում է, թե ես փոխվել եմ։

Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։

Կիսվել նյութով