Օգտակար

Սիսեռ ուտելով կհարստացնեք օրգանիզմը 80 սնննդարար նյութերով

Սիսեռ ուտելով կհարստացնեք օրգանիզմը 80 սնննդարար նյութերով։

Սիսեռահատիկները հիասքանչ համ և յուղալի բաղադրություն ունեն: Դրանք սպիտակուցի հիանալի աղբյուր են և ձեռքի տակ են ողջ տարին, քանի որ պահպանվում են չորացված վիճակում:

Այն պարունակում է շուրջ 80 սնննդարար նյութեր: Այն, ինչպես և մյուս  լոբազգիները, անփոխարինելի է հյուսվածքներում խոլեստերինի մակարդակն իջեցնելու գործում:

Գիտականորեն ապացուցված է, որ լոբազգիների՝ հատկապես սիսեռի օգտագործումը էականորեն կրճատում է սրտանոթային հիվանդություններով հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը և դրանց լուրջ հետևանքները, այնպիսիք, ինչպիսիք են կաթվածներն ու ինֆարկտները:

Այն, փաստորեն, օրգանիզմն ապահովում է ճարպազուրկ և դրանով հանդերձ բարձրակարգ սպիտակուցով:

Այն հանքային նյութերի, օրինակ, մոլիբդենի հիանալի աղբյուր է:

Մոլիբդենը պատրաստի սննդին սովորաբար ավելացվող վնասակար հավելումների չեզոքացման համար պատասխանատու ֆերմենտի բաղադրիչն է:

Այն ձեզ էներգիա կհաղորդի՝ օգնելով լրացնել երկաթի պաշարը:

Դաշտանի օրերին, երբ օրգանիզմը երկաթի անբավարարություն է ունենում, սիսեռի օգտագործումը հատկապես լավ է այն պատճառով, որ, ի տարբերություն կարմիչ մսի (երկաթի այլ աղբյուր), լոբազգիները ցածր կալորիականություն ունեն և ճարպեր չեն պարունակում:

Սիսեռ

Այն մանգանի հոյակապ աղբյուր է: Այս միկրոտարրը օրգանիզմի հակաօքսիդացման պաշտպանության բազմաթիվ գործընթացների բաղկացուցիչ մասն է կազմում և էներգիայի աղբյուր է: 

Ընդամենը մեկ բաժակ սիսեռն ապահովում է այդ կարևոր հանքանյութի օրական չափաբաժնի 84,5%-ը:

Այն կայունացնում է արյան մեջ շաքարի մակարդակը: Ինչպես և մյուս լոբազգիները, սիսեռը նույնպես հարուստ է սննդային լուծվող և չլուծվող նրբաթելերով:

Սիսեռը հարուստ է B, A, E և C խմբի վիտամիններ, հանքանյութեր

Օգտակար նյութերի պարունակության շնորհիվ այն երիտասարդացնող և իմունային համակարգը պաշտպանող, սրտային և ուռուցքային հիվանդությունների կանխարգելման հարաշալի միջոց է համարվում:

Այն պարունակում է մանրաթելեր, որոնք բարելավում են մարսողությունը, դրական ազդեցություն ունենում սրտի աշխատանքի վրա, ինչպես նաև կարգավորում արյան մեջ շաքարի մակարդակը:

Այն օրգանիզմին էներգիա է մատակարարում, որն օգտագործվում է աստիճանաբար՝ արյան մեջ շաքարի մակարդակը չբարձրացնելով:

Այն կարելի է խաշել ու տապակել, ավելացնել ապուրներին ու բանջարեղենին, մսային կերակրատեսակներին:

Նույնիսկ երեխաներին է առաջարկվում սիսեռից խյուսեր օգտագործել` ավելացնելով մրգի կտորներ կամ մեղր:

Իսկ գինու քացախով թրջած սիսեռից հրաշալի աղցան է ստացվում:

Սիսեռը բուսական սպիտակուցի ամենահարուստ աղբյուրներից է, որն անհրաժեշտ է օրգանիզմին՝ որպես մկանների և ոսկորների համար։

Այն նաև ապահովում է հագեցածության երկարատև զգացում, քանի որ սննդային մանրաթելերի հետ միասին դանդաղեցնում է մարսողական գործընթացը և բարձրացնում հորմոնների մակարդակը, որոնք նվազեցնում են ախորժակը։

Սպիտակուցի պարունակության առումով այն հաճախ համեմատում են մսի հետ, և հաճախ այս բանջարեղենը դառնում է բուսակերների և վեգանների սննդակարգի անբաժանելի մասը։

Այս սնունդը, բացի հարուստ հանքանյութերով, վիտամիններով և սպիտակուցներով, նաև լավ հակաօքսիդիչ է, պաշտպանում է սրտի առողջությունը, օգնում է վերահսկել քաշը և կանխում ստամոքսի քաղցկեղը:

Այս սննդի մեջ պարունակվող հակաօքսիդիչ և հակաբորբոքային միացությունները պաշտպանում են մարմնի առողջ արյան անոթները:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am

Կիսվել նյութով