Սպորտ

Սիմոն Մարտիրոսյանը՝ տարվա լավագույն ծանրորդի կոչման հավակնորդ

Սիմոն Մարտիրոսյանը՝ տարվա լավագույն ծանրորդի կոչման հավակնորդ։

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան քվեարկություն է անցկացնում իր պաշտոնական կայքում՝ պարզելու 2019 թվականի լավագույն ծանրորդին ու ծանրորդուհուն:

Տարվա լավագույն ծանրորդի հավակնորդների թվում է նաև Հայաստանի հավաքականի առաջատարներից 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը։ Միջազգային ֆեդերացիայի կայքում անցկացվող քվեարկությունը կտևի մինչև փետրվարի 10-ը։

Քվեարկությանը կարող եք մասնակցել՝ անցնելով այս հղումով:

Հիշեցնենք, որ օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը փայլեց նաև 2019 թվականին՝ երկրորդ անգամ Հայաստանին պարգևելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Սեպտեմբերի 26-ին Թաիլանդի Պատայա քաղաքում տեղի ունեցած ծանրամարտի աշխարհի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը իր մարզական կարիերայում երկրորդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Սիմոնը բարձրացրեց 429 կգ և հռչակվեց աշխարհի կրկնակի չեմպիոն։ 22-ամյա ծանրորդը սահմանեց նաև աշխարհի ռեկորդ՝ պոկում վարժությունում բարձրացնելով 199 կգ:

Կիսվել նյութով