Մամուլ

Սերժ Սարգսյանը հատուկ թռիչքով մեկնել է Գերմանիա՝ Բադեն-Բադեն․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կիրակի ՀՀ նախկին նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը մեկնել է Գերմանիա, իսկ ավելի ստույգ՝ Բադեն-Բադեն:

Հետաքրքիրն այն է, որ Սարգսյանը Գերմանիա է ուղեւորվել ոչ թե կանոնավոր թռիչքներ իրականացնող ավիաընկերությունների ինքնաթիռներով, այլ հատուկ իր համար պատվիրված չարտերային թռիչքով:

Իսկ թե հատկապես ինչ նպատակով է Սերժ Սարգսյանը ըարիներ շարունակ մեկնել Բադեն-Բադեն, կարծում ենք՝ իմաստ չունի պատմել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Կիսվել նյութով