Ազատ խոսք

«Սերը երբեք չի վերջանում»․ Դավիթ Սանասարյանի հուզիչ գրառումը

Դավիթ Սանասարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սերը համբերատար է ու բարի։ Սերը նախանձոտ չէ, այն չի պարծենում, չի հպարտանում, անպատշաճ վարմունք չի ունենում, իր շահը չի փնտրում, բարկությամբ չի բորբոքվում, վիրավորանքները չի հաշվում, անարդարության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության համար։ Ամեն ինչի դիմանում է, ամեն ինչի հավատում է, ամեն ինչի համար հույս ունի:

Սերը երբեք չի վերջանում»:

Աստվածաշնչյան այս ճշմարտությանը հակառակ արգումնետ չկա։ Կապ չունի թե կրոն ունես թե ոչ, կապ չունի աթեիստ ես, թե խորը հավատացյալ, սերը մարդկության ամենակարևոր զգացմունքն է, սկիզբն ու անսահմանությունը։

Սիրե՛ք միմյանց մարդիկ, սիրեք անմնացորդ. սիրո բումենրանգը միշտ վերադառնում է…

Սիրում եմ բոլորիդ

Կիսվել նյութով