ԱշխարհՄամուլՔաղաքականություն

Սերգեյ Լավրովն Էդվարդ Նալբանդյանին Մոսկվա է հրավիրել «Ժողովուրդ»

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հրավերով փետրվարի 21-22-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Մոսկվա:

Այս մասին այսօր ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Բանակցությունների ընթացքում պլանավորվում է քննարկել երկկողմ համագործակցության հարցերը, ներառյալ՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Զախարովայի խոսքով՝ հատուկ ուշադրություն կհատկացվի ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի և Ռուսաստանի մասնակցությանը:

edward nalbandyan
Նյութի սկզբնաղբյուր` armlur.am

Կիսվել նյութով