ՍպորտՏեսանյութ

Սա Հայաստանի հաղթանակն է. հեծանվորդ Էդգար Ստեփանյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)

Սա Հայաստանի հաղթանակն է. հեծանվորդ Էդգար Ստեփանյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի հեծանվային մարզաձևի ազգային հավաքականի հեծանվորդ Էդգար Ստեփանյանը հեծանվավազքի մինչև 23 տարեկանների առաջնությունում 40 կմ խմբակային վազք մրցաձևում դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Այս մասին գրել է ֆեդերացիայի նախագահ Արման Սահակյանը.

«Թիմային ճիշտ աշխատանքը և ներդրված բոլոր ջանքերը տվեցին ցանկալի արդյունք:

Որպես Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայի նախագահ՝ այս հաղթանակի առթիվ ուզում եմ շնորհավորել Էդգարին, հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանին և առհասարակ բոլորիս, քանի որ սա Հայաստանի հաղթանակն է: Էդգար ջան, միշտ առաջ»,- ֆեյսբուքյան էջում գրել է Սահակյանը:

Կիսվել նյութով