Մամուլ

Սա այն ժամն է, երբ երեխաները դպրոց ու մանկապարտեզ են գնում․ թափառող շները վտանգ են ներկայացնում

Սա այն ժամն է, երբ երեխաները դպրոց ու մանկապարտեզ են գնում․ թափառող շները վտանգ են ներկայացնում

Քաղաքացին ահազանգում է․

«Տիգրանյան փողոցում է: Առավոտյան ժ. 8:30-9:00 հատվածում: Սա այն ժամն է, երբ երեխաները դպրոց ու մանկապարտեզ են գնում:

Այս մարդաբոյ, կիսասոված 6 շունը (ի դեպ 2-ն էլ մնացին կադրից դուրս, որովհետև մյուս մայթին հարձակվել էին մի այլ շան վրա, որը իրենց «թիմից» չէր), աղբամանի մոտ ուտելիք չճարելուց հետո, չէին «զլանում» նաև հարձակվել անցնող մեքենաների ու մարդկանց վրա: Երկար-բարակ չեմ գրելու, թե սրանք, երբ խմբերով են, ինչ վտանգ են ներկայացնում նախ մարդկանց և հետո երթևեկության համար:

Երևանի, ինչպես նաև հանրապետության մյուս բնակավայրերում թափառող շները իսկական գլխացավանք ու վտանգ են ներկայացնում (քանիցս խոսվել ու գրվել է այս մասին), հետևաբար հորդորում եմ պատկան մարմիններին իրական քայլեր ձեռնարկել այս վիճակը շտկելու համար: Սա պարզապես անթույլատրելի է»:

Տիգրանյան փողոցում է: Առավոտյան ժ. 8:30-9:00 հատվածում: Սա այն ժամն է, երբ երեխաները դպրոց ու մանկապարտեզ են գնում: Այս…

Gepostet von Արթուր Միսակյան am Montag, 18. März 2019
Share