Մամուլ

Սարգսյանը ոչ միայն վարսավիրանոցում, այլև սաունայում էլ կնկարվի, միայն թե քողարկի անօրինությունը․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Սարգսյանը ոչ միայն վարսավիրանոցում, այլև սաունայում էլ կնկարվի, միայն թե քողարկի անօրինությունը։ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մի քանի օր անց ՀՀ ԱԺ-ն կհաստատի Վահե Գրիգորյանի թեկնածությունը` որպես ՍԴ դատավոր։ Սրանում գրեթե կասկած չունեմ։

Ճիշտ նույնքան վստահ եմ, որ հանրության ուշադրությունն իր ապօրինի առաջադրումից շեղելու նպատակով նախագահ Արմեն Սարգսյանը ոչ միայն վարսավիրանոցում, այլև սաունայում էլ է պատրաստ նկարվել (անգամ թաքնված տեսախցիկով)։

Նա ամեն ինչի է պատրաստ գնալ, միայն թե քողարկի այն անօրինությունը, որի համար իրեն դատ է հասնում։ Սպասենք նոր ֆոտոսեսիաների»։

Գյումրու վարսավիրանոց
Կիսվել նյութով