Սպորտ

Սարգիս Ադամյանի դուբլի շնորհիվ Հոֆենհայմը հաղթեց Բավարիային

Սարգիս Ադամյանի դուբլի շնորհիվ Հոֆենհայմը հաղթեց Բավարիային։ Բունդեսլիգայի 7-րդ տուրում «Բավարիան» սեփական հարկի տակ հյուրընկալեց «Հոֆենհայմ»-ին:

Ադամյանն առաջին անգամ էր թիմի մեկնարկային կազմում: Հանդիպման 54-րդ րոպեին Ադամյանը առաջ մղեց Հոֆենհայմին:

73-րդ րոպեին «Բավարիան» վերականգնեց հաշվի հավասարությունը: 79-րդ րոպեին Ադամյանը դարձավ դուբլի հեղինակ:

«Հոֆենհայմն» իր պատմության մեջ առաջին անգամ հաջողվեց հաղթել «Բավարիային» Մյունխենում։

Կիսվել նյութով