ԱշխարհՄամուլ

Սամվել Կարապետյանի որդու հարսանիքի քավորը վարչապետ Կարեն Կարապետյանն է

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում Եզրաս Սրբազանը կատարել է գործարար Սամվել Կարապետյանի որդու պսակադրությունը։ Նորապսակների կնքահայրը վարչապետ Կարեն Կարապետյանն է:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ հարսանիքին ներկա են լինելու հայաստանյան և ռուսական ողջ էլիտան, շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ:

Հարսանիքին հրավիրված են նաև նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, Հովիկ Աբրահամյանը և այլք:

Կիսվել նյութով